Անցած գիշեր «Սիրիական ավիաուղիներ»-ի օդանավով Հայաստան հասավ սիրիահայերի հերթական խումբը:
Դամասկոսից եւ Հալեպից շուրջ 170 սիրիահայերից ոմանք այստեղ հաստատվելու մտադրությամբ են եկել, մյուսները` մի քանի շաբաթով` «մինչեւ իրավիճակը խաղաղվի»:
«Ռմբակոծումների տակից ենք փախել: Մի քիչ շունչ քաշելու ենք եկել, նոր ներվերով հետ գնանք, շարունակենք մեր կյանքը: Վարձով պիտի ապրենք, ծնողներս այստեղ են, ամուսինները այնտեղ են: Պիտի աշխատեն, որ կարողանանք ապրենք»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է հալեպաբնակ Ծովինար Խնկիկյանը։
Վերադառնալու մտադրություն ունեցող ուղեւորները, չձայնագրվելու պայմանով, ասում էին, որ չէին ցանկանա կողմերի մասին որեւէ բան հրապարակել:
Կարդացեք նաև
Իսկ ձայնագրվելիս, ըստ ռադիոկայանի, կցկտուր պատմում են, թե Հալեպում իրավիճակը լավ է, խոսում են իրենց ակնկալիքների մասին, թե մոտ ապագայում նախագահ Բաշար ալ-Ասադը կչեզոքացնի ապստամբներին ու կյանքը կվերադառնա նախկին հունը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ