Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացարձակ սուտ է. Արամ Մանուկյանը չի ասում, թե ոնց է քվեարկել Վանո Սիրադեղյանին ձերբակալելու միջնորդության ժամանակ

Հուլիս 25,2012 17:47

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հերքեց Հայաստանի ՆԳ նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետՍուրեն Սիրունյանի հայտարարությունն այն մասին, որ երբ առաջին անգամ գլխավոր դատախազը պետք է ԱԺ-ում միջնորդեր, որ ձերբակալեին Վանո Սիրադեղյանին, Արամ Մանուկյանն անձամբ խնդրել է Վանո Սիրադեղյանին, որ կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի դատախազության միջնորդության` պատճառաբանելով, որ ինքը մշակույթի փոխնախարար է եւ դեմ քվեարկելու դեպքում Ռոբերտ Քոչարյանն իրեն աշխատանքից կազատի:

«Բացարձակ սուտ է»,- ասաց Արամ Մանուկյանը: Իսկ թե ոնց է նա անձամբ քվեարկել այդ միջնորդության ժամանակ, ՀՀՇ վարչության նախագահը ոչինչ չասաց` խորհուրդ տալով, որ մենք ինքներս ճշտենք: «Դուք կարող եք ինքներդ ճշտել, դուք դրա հնարավորությունն ունեք»,- ասաց նա` հավելելով, որ կարող են հանել նաեւ իր այդ օրվա ելույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել