Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Երեւանի հեղինակությունը սպառնացել է Վանոյի տղային առեւանգել. Պատմում է Սիրունյանը

Հուլիս 25,2012 17:36

Վանո Սիրադեղյանի ժամանակ է՞լ էիք այսպես փողոցները փակում, ավտոշարասյունով երթեւեկությունը խափանում, ազդանշաններով փողոցի անցորդներին ահաբեկում, երբ Վանո Սիրադեղյանը մի տեղ էր գնում: Aravot.am-ի այս հարցին նրա թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը պատասխանեց. «Այն ժամանակ նման բաներ չկային: Ուղղակի լուսարձակներ կային, որոնք դնում էինք մեքենայի վրա, այդքան բան: Վանոյին միշտ ուղեկցել ենք ամենաշատը 2 մեքենայով` ոչ ավել, եղել է` մի մեքենայով»:

Մեր դիտարկմանը, որ տեսնողներ են եղել, թե ինչ հսկայական ավտոշարասյունով է ԱԺ ժամանում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, փակում ողջ Դեմիրճյան փողոցը` 12 մեքենաներով` Սուրեն Սիրունյանը պատասխանեց. «Միգուցե Սուրեն Խաչատրյանն ուզում է իր ընկերների մեքենաները ցուցադրի Երեւանում կամ իր ընկերները ուզում են ցույց տան, որ Սուրեն Խաչատրյանը շատ մեծ ընկերություն ունի: Թե չէ՝ դա ինչ-որ նպատակ չունի»:

Մենք հետաքրքրվեցինք` այսօր Դուք կուզենայի՞ք ինչ-որ մեկի թիկնապահը լինել, եթե բարձր վարձատրությամբ Ձեզ հրավիրեին` նա վստահեցրեց, որ հրավերներ շատ է ստացել. «Վանո Սիրադեղյանի հետ աշխատելուց հետո Դուք ո՞նց եք պատկերացնում: Ինձ շատ-շատ, շատ-շատ առաջարկներ է եղել: Չեմ կարող ասել, թե ում կողմից: Թե ինձ առաջարկ է եղել 2000 թվականին պետական ապարատում աշխատանքի անցնելու, թե դրանից հետո տարբեր մարդկանց մոտ թիկնապահներ աշխատելու, իրենց թիկնազորը ղեկավարելու, բայց ես ինքս հրաժարվել եմ, որովհետեւ եթե Վանո Սիրադեղյանից հետո կլինի այդ մարդը, եթե ես զգայի, որ այդ մարդը Վանո Սիրադեղյանից ավելի բարձր է` միգուցե համաձայնվեի»:

Ըստ Ս. Սիրունյանի, նշանակություն չունի, որ հիմա Վանո Սիրադեղյանը չկա ու նա աշխատանք չունի. «Ես երբեք չէի փորձի այն իր կատարած աշխատանքը բերեի զրոյի հավասարեցնեի»:

Մեր հարցին` այն ժամանակ, երբ Դուք Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետն էիք, չի՞ եղել, որ ինչ-որ մեկն ուզենա մոտենա Ձեր շեֆին, թեւերը ոլորեք, գցեք ավտոն` նա պատասխանեց. «Պատկերացրեք, որ չէ: Շատ դեպքեր են եղել` նրան պաշտպանելու: Կա պատմություն Վանո Սիրադեղյանի հետ կապված, երբ Երեւան քաղաքի հեղինակություններից մեկին ձերբակալել էին, մենք նամակ էինք ստացել, որ եթե այդ հեղինակությանը չազատեն` Վանո Սիրադեղյանի տղային կառեւանգեն: Այդ բացահայտ նամակը ստացել ենք, նամակը հանձնել էին ինձ: Այդ ընթացքում անմիջապես, քանի որ տղաներից մեկը, որի անունը գրված էր նամակում, գտնվում էր իմ կողքին, մյուս տղայի անվտանգությունն ենք փորձել առաջին հերթին ապահովել, նոր ես Վանո Սիրադեղյանին զեկուցել եմ: Նամակը կարդալուց հետո ինքը ընդամենը ծիծաղեց, գցեց նամակը, լուրջ չվերաբերվեց: 15 րոպե հետո ընդամենը ինքը ինձ ասաց, որ ես եւ դու, մնացած տղաները մնում են աշխատանքի վայրում, մենք երկուսով գնում ենք այսինչ տեղը: Դա այն տեղն էր, որտեղ ապրում էր տվյալ հեղինակությունը, եւ գիտեինք մենք, որ այդտեղ ճանապարհ էր փակված: Խոսքը 95 թվականի սկզբին էր վերաբերում: Գնացինք այնտեղ, 300 հոգի մարդ կար, ամբողջ փողոցը փակել էին: Եղել ենք ես ու Վանո Սիրադեղյանը` երկուսով: Երբ հասանք տեղ` 300 հոգուց մնացին այնտեղ 12 հոգի: Իրենք վերջում խնդրեցին, որ Վանո Սիրադեղյանը ընդառաջի իրենց, որպեսզի այդ հեղինակությանը հնարավորին չափ մեղմ պատիժ տան: Ոչ թե ազատ արձակեն` այլ մեղմ պատիժ տան: Տվյալ հեղինակության մոտից հայտնաբերել էին 2 հատ զենք»:

Այս դեպքը Սուրեն Սիրունյանը պատմեց` ցույց տալու, թե իրականում ինչ անձնուրաց պետք է աշխատեն թիկնապահները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031