ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը օգոստոսի 6-ից կաշխատի ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտում՝ որպես փոխտնօրեն:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանն ասաց, որ լինելով կրթության ոլորտի մարդ, քաջածանոթ է բոլոր այն խնդիրներին, որոնց հանդիպել է երկարամյա աշխատանքի ընթացքում՝ որպես դպրոցի տնօրեն եւ որպես ԱԺ կրթության հանձնաժողովի անդամ:
«Գնում եմ Կրթության ազգային ինստիտուտ՝ այդ խնդիրները տեղում շոշափելու: Կրթության ազգային ինստիտուտը կրթության բովանդակության պատասխանատուն է, իսկ մեր հասարակությունն այսօր ակնհայտորեն դժգոհում է նաեւ կրթության բովանդակությունից: Այնպես որ՝ կուտակածս փորձն անպայման կծառայեցնեմ խնդիրների լուծման ուղիները գտնելուն»,-նշեց կրթության ոլորտի «հնաբնակը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ