Մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկում, որի անունը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը չհրապարակեց, վերջերս, քաղաքապետարանի աշխատակիցները ստուգայցի ժամանակ բուֆետում աշխատակիցներին բռնացրել են երեխաների համար պատրաստվող ճաշին անորակ կարտոֆիլ մաքրելիս: Փաստն արձանագրելուց հետո տնօրենին նկատողություն են տվել: Տիկին Աչոյանը, վստահեցրեց, որ հատկապես վերջին տարում, երեխաների սննդի անվտանգության հետ կապված հարցերը անձամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում են:
Մանկապարտեզներում երշիկեղենի, աղացած մսով կերակուրների, ձկան կամ ջրային այլ կենդանիներից պատրաստված սնունդը թույլատրելի չէ: Ճաշացանկում, հատկապես` այս ամռան շոգին, շաբաթը մեկ անգամից ավելի, չեն ընդգրկվում նաեւ լոբազգիներ, որոնք երեխաների համար ծանրամարս են, թեեւ ունեն հարուստ կալորիականություն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև