Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրունյան. «Վանո Սիրադեղյանը որեւէ կուսակցություն չի մտնի, քաղաքական դաշտում չի լինի» (Տեսանյութ)

Հուլիս 25,2012 16:29

«Ինձ համար շատ կարեւոր է Գալուստ Սահակյանի գնահատականը, որովհետեւ Գալուստ Սահակյանն էլ լուրջ քաղաքական գործիչ է, որը այսքան երկար տարիներ լինելով Հանրապետական խմբակցության ղեկավար` կարողանում է այդ ամբողջ խմբակցությունը, տարբեր տեսակ մարդկանց պահել իր ձեռքում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի բարձր տեսակետը Վանո Սիրադեղյանի մասին` այսպես պատասխանեց Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը:

Գալուստ Սահակյանը, խոսելով Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին, Hayeli.am-ին ասել էր, որ «Վանո Սիրադեղյանը պատմական երեւույթ է, լուրջ քաղաքական գործիչ»: Մեր հարցին` ի՞նչ է նշանակում սա, ըստ Ձեզ` ՀՀԿ-ն դրակա՞ն է տրամադրված Վանո Սիրադեղյանի վերադարձին` Սուրեն Սիրունյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե ինչպես է իշխանությունը տրամադրված Վանո Սիրադեղյանի վերադարձին, բայց շնորհակալ եմ, որ Գալուստ Սահակյանը Վանո Սիրադեղյանի մասին նման կարծիք է հայտնել, որովհետեւ Վանո Սիրադեղյանի հետ ժամանակին շփվել է Գալուստ Սահակյանը, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանը»:

Մեր հարցին` այդ կարծիքը զուտ անձնակա՞ն հարաբերությունների մասին է խոսում, թե՞ իշխանությունն է բարյացակամ տրամադրված Վանո Սիրադեղյանի նկատմամբ` նա պատասխանեց. «Ինձ թվում է դա Գալուստ Սահակյանի անձնական կարծիքն է, որովհետեւ ժամանակին Գալուստ Սահակյանը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին էր լավ գնահատական տվել` որպես առաջին նախագահ: Ինձ թվում է` դա նրա անձնական կարծիքն է»:

Մեր հարցին` կարո՞ղ ենք ասել, որ հիմա իշխանությունները սպասում են Վանո Սիրադեղյանի վերադարձին` պարոն Սիրունյանը պատասխանեց. «Ես ուրախ կլինեի, որպեսզի իշխանությունները չսպասեն, պայմաններ ստեղծեն, որպեսզի Վանո Սիրադեղյանը այդ պայմանների առկայության դեպքում վերադառնա Հայաստան»:

Իսկ թե ի՞նչ անելիքներ ունի այսօր Վանո Սիրադեղյանը, ո՞ր դեպքում եք զգում, որ եթե Վանոն այստեղ լիներ` այսպես չէր լինի` քաղաքական դաշտում կամ առհասարակ` Սուրեն Սիրունյանը պատասխանեց. «Միանշանակ համոզված եմ, որ քաղաքական դաշտում չէր լինի: Ես կցանկանայի, որպեսզի Վանո Սիրադեղյանին տեսնեի հասարակության կողքին, որովհետեւ այսօր հասարակությունը ավելի ակտիվ է, քան քաղաքական կուսակցությունները»: Մենք հետաքրքրվեցինք՝ այսօր իրեն որեւէ կուսակցության մեջ չե՞ք տեսնում` նա վստահեցրեց. «Իհարկե, չեմ տեսնում, որովհետեւ Վանոն իր ներկայությամբ արդեն թե’ քաղաքական կուսակցություն է, թե’ հասարակական կազմակերպություն: Մարդ է, որը այս երկրում ճանաչված, երկիրը սիրող, իր քաղաքը սիրող` ամենակարեւորը: Ես վստահ եմ, որ այդ ընթացքում Վանոն իր խոսքը կասի»: Մեր հարցին` եթե չմտնի որեւէ կուսակցություն` նա ի՞նչ ճանապարհներով պետք է քաղաքական դաշտը մաքրի` Սուրեն Սիրունյանը պատասխանեց. «Միգուցե իր ստեղծագործություններով, որովհետեւ Վանոյի գրիչը շատ ուժեղ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031