Երեկ, ժ.14.30-ի սահմաններում, Չարենցի փողոցի վրա, սեւ գույնի մի ավտոմեքենա վրաերթի էր ենթարկել Անի Մշեցյանին: ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Մշեցյանն այսօր հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ինքն անցել էր փողոցի մի մասը, որտեղ անցում չկա, իսկ մեքենան, բարձր արագությամբ երբ իրեն հարվածել է՝ արագ հեռացել է:
Անին մի կերպ բարձրացել է ընկած տեղից, այդ պահին մարդիկ չկային, փորձել է շարժվել: Քիչ անց իրեն է մոտեցել մի անծանոթ կին, առաջարկել է տաքսի մեքենա կանգնեցնել, ուղեկցել: Ճանապարհի կեսին, նրանք երբ նկատել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների, մոտեցել են եւ նրանց օգնությամբ էլ կանչվել է շտապօգնության մեքենա: Անիին տեղափոխել են Նոր Նորքի հիվանդանոց: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ Անին ստացել է կապտուկներ եւ սալջարդ գլխի, աջ կողոսկրի, ոտքի շրջանում:
Անին արդեն տանն է:
Նշենք, որ նա մեր գործընկերոջ՝ լրագրող Լանա Մշեցյանի դուստրն է:
Կարդացեք նաև