Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը կխոսի սեպտեմբերին

Հուլիս 25,2012 16:14

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքել է մտավորականության եւ երիտասարդական կառույցների բաց նամակին` հեռուստաեթերը մաքրելու վերաբերյալ, եւ կոնկրետ հանձնարարական է տվել Հանրային խորհրդին:

Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարվեց հանձնարարականի մանրամասները ներկայացնել, միայն ասաց, որ խնդիրը սեպտեմբերից կդրվի Հանրային խորհրդի օրակարգում. «Օգոստոսը մեռած ամիս է, սեպտեմբերին կշարունակվի, որեւէ բան ասել չեմ կարող, որովհետեւ հասարակության լայն շերտերի հետ պետք է քննարկենք: Կա նամակ, կա խնդիր, այդ խնդիրը պետք է փորձենք լուծել, մասնագետների հետ հանդիպելով՝ փորձելու ենք առաջարկություններ անել»:

Պարոն Մանուկյանից հետաքրքրվեցինք, կիսո՞ւմ է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի մտավախությունը, թե «Մենք ունենք չափորոշիչներ, որոնք, ըստ էության, չեն կարգավորելու այսօրվա բարձրացված խնդիրը, որը բովանդակային որակին առնչվող հարց է: Մեր չափորոշիչները նման են լուսաֆորի կարմիր լույսին. չի կարելի այս ժամից այս ժամը սա ցուցադրել: Դրանք շատ կոպիտ, չոր ֆիլտրներ են` ինչը չի կարելի: Բայց եթե հիշեք մեր օրենսդրության մեջ եղած չափորոշիչների ամբողջ այդ թվարկումը, կտեսնեք, որ դրանց ապահովման պարագայում այդուհանդերձ երբեւէ մենք հաղորդման որակական չափանիշներ չենք կարողանալու փոխել»: Ի պատասխան՝ պարոն Մանուկյանն ասաց. «Անձամբ հանդիպել եմ Ամալյանի հետ, խոսել ենք դրա մասին, կա խնդիր, լուծումները դժվար են երեւում, բայց լուծումներ էլ կան, ամբողջ աշխարհը փորձում է լուծումներ գտնել դրան: Հիմա Հանրային խորհուրդը պատրաստի կարծիք չունի , մենք աշխատանքային փուլի մեջ ենք, երբ մի քիչ բյուրեղանան կարծիքները, այդ կարծիքները կքննարկվեն: Հիմա ստեղծագործական միությունների նախագահներին ենք հանդիպել, հանդիպելու ենք հեռուստաընկերությունների ղեկավարներին, տարբեր հասարակական կազմակերպություններին, հետո կձեւավորենք մեր կարծիքը: Էլ բան չեմ կարող ասել, ես հիմա զբաղված եմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031