Հրաչյա Մուրադյանը «Ես Հայ Եմ» ֆեյսբուքյան էջի ադմինն է, ով մի քանի ամիս է, ինչ միայնակ աշխատացնում է այն: « Սկզբում հայերի հետ կապված նյութերը իմ պատին էի դնում, սակայն ընկերներիս քանակը քիչ էր, իսկ իմ ցանկությունը մեծ էր, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ կարդա, միեւնույն ժամանակ ցանկություն չունենալով ընկերներս քանակը մեծացնել այն մարդկանց հաշվին, ում չեմ ճանաչում: Այդպես 2012թ-ի փետրվարի 1-ին ստեղծեցի այդ էջը»: Ընկերներից եւ ոչ մեկ տեղյակ չի եղել, որ դա իր կողմից է ստեղծվել եւ ցանկանում էր, որ մարդիկ էջին միանան միայն էջը հավանելուց հետո: Այդպես կամաց -կամաց սկսվում է ավելանալ էջին միացողների թիվը: Քանի որ միայնակ է աշխատացնում էջը, հետեւաբար էջում տեղ գտած բոլոր նյութերը պատրաստվում եւ տեղադրվում է իր նախաձեռնությամբ: Էջի նպատակն է համացանում տարածել բոլոր այն նյութերը որոնք կապ ունեն հայերի ու Հայաստանի հետ: «Ոչ մի դեպքում շոուբիզնեսին ու քաղաքականությանը վերաբերվող նյութեր չեմ տեղադրի (2-ն էլ շինծու բաներ են-Հ.Մ.), նման էջեր շատ կան եւ չեմ ընկնի նման նյութերի հետեւից, որ լայքեր հավաքեմ»,-ասում է ադմինը: Ոչ մի դեպքում խմբի ուղղվածությունը չի փոխի: Հրաչյան կարծում է, որ գնահատողները այդպես էլ կգնահատեն: Նյութերը լինում են գրեթե բոլոր բնագավառներից, պարբերաբար անդրադառնում է հայտնի հայերին, տեղադրում իրենց լուսանկարները, կենսագրական նյութեր: «Հայաստանի վանքերն ու եկեղեցիները» ալբոմում, ըստ հաջորդականության, անդրադառնամ է Հայաստանում առկա վանքերին եւ եկեղեցիներին: Ալբոմում տեղ գտած բոլոր նկարների հեղինակը ինքն է: Նրա խոսքով ալբոմները դեռ շատանալու են, նյութերը՝ ավելանալու:
Հաճույքով պատմում է մի դեպք, որն անմիջական կապ ունի էջի հետ: «Մի անգամ աշխատասենյակումս նստած մի նյութ պատրաստեցի եւ տեղադրեցի էջում: Մեկ րոպե հետո գործընկերս դիմացիս համակարգչի մոտ նայեց էդ նյութը ու ինձ ասեց. «Բայց ինչ կարգին էջ է այս «ԵՍ ՀԱՅ ԵՄ»-ը: Էջի հղումը ինձ ուղարկեց ու ասեց, որ ես էլ միանամ, ասեցի, որ ես արդեն միացել եմ, ինձ էլ է դուր գալիս էջը»:
Էջը անընդհատ ուշարության կենտրոնում է պահում, քանի որ բազմաթիվ հոդվածների ու էջերի գովազդներ են տեղադրում, որոնք ոչ մի կապ չունեն էջի ուղղվածության հետ:
Էջը հնարավորություն է տալիս պարբերաբար վերհիշել դպրոցական տարիներին կարդացած հայ գրողների գործերը, ծանոթանալ նորերի հետ: «Բանաստեղծություններ կան, որ կարդալուց մի տեսակ տեղափոխվում ես մանկություն: Չպետք է կտրվենք մեր արմատներից. այն միշտ ճանաչենք, սովորենք ու փոխանցնենք հաջորդ սերունդներին: Հայրենասիրական մեկ բանաստեղծությունը կամ մեկ հայտնի մարդու խոսքը կարդալուց հպարտ ես քեզ զգում, ավելի ինքնավստահ ու ուրախ, եւ մտածում, որ իսկապես ես հայ եմ»:
Քրիստինա Միրզոյան