Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ասրյանը պատասխանում է իրեն Հիտլերին նմանեցրած Վիտալի Բալասանյանի օգնականին (Ձայնագրություն)

Հուլիս 25,2012 15:32

«Ընդհանուր ֆոնն այնպիսին էր, որ զգում էինք հայաստանյան հանրության աջակցությունը: Բակո Սահակյանին աջակցություն հայտնեցին կարծեմ երկու հետաքրքիր անձինք՝ փոխնախարար ունեք՝ մի քիչ Հիտլերի նման՝ Խաչիկ Ասրյանը, մեկ էլ Մենուա Հարությունյանը: Կարծում եմ՝ սա նույնպես խորհրդանշական երևույթ է, երբ այս երկու անձինք հատկապես աջակցեցին Բակո Սահակյանին»,- Արցախի ընտրությունների ավարտից հետո նման կարծիք էր հայտնել նախագահի պարտված թեկնածու Վիտալի Բալասանյանի օգնական Հայկ Խանումյանը:

Ի պատասխան «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իրեն վերաբերող կարծիքին, պատասխանեց.«Իմ գիտակցական կյանքում միշտ խորին հարգանք եմ ունեցել հարգարժան գեներալ-զինվորականների հանդեպ: Եվ եթե Արցախի նախագահի թեկնածուներից մեկը կամ նրա օգնականը նման կարծիք է հայտնել ամենահզոր հայրենասիրական շարժման ղեկավարի՝ ի դեմս Խաչիկ Ասրյանի մասին ու ինչ-որ նողկալի կերպարի` Հիտլերի հետ է համեմատել, ցավում եմ՝ , նման մարդկանց կարծիքների համար: Թույլ մարդկանց վերաբերմունքն է, թուլակամ մարդկանց կարծիքն է՝ Խաչիկ Ասրյանի ու իմ հայրենասիրական գործունեությանը նվիրված: Այդքան էլ լուրջ չեմ ընդունում նման մարդկանց արտահայտությունները, որովհետեւ ինքս իմ առջեւ խնդիր եմ դնում հզոր պետականության կայացման գործում իմ եւ «Հայոց արծիվների» դերակատարությունն ունենալու… վախի հոգեբանություն է նրանց մեջ »: Պարոն Ասրյանն ասաց, որ ինքը կոչ է արել արցախցիներին ընտրել Բակո Սահակյանին, որովհետեւ.. «Այո, կոչ եմ արել հաղթանակած արցախցիներին իրենց ձայնը տալ ապագա 5 տարիներին Արցախի հոգսերով անընդհատ մտահոգված մարդու՝ ի դեմս Բակո Սահակյանի, որը լույս դերակատարություն է ունեցել ու ունի Արցախ պետության անընդհատ զարգացման հարցում»:

Հ. Խանումյանի դիտարկմանը, թե Բ. Սահակյանի իշխանության տարիներին Արցախը կիսաազատ պետությունից դասվել է ոչ ազատ երկրների շարքում ու հայտնվել Ադրբեջանի կողքին, պարոն Ասրյանն ասաց.«Նրանց ասածը սուտ քարոզչական տեխնոլոգիաների մի մաս են կազմում… բավական է յուրաքանչյուր մարդ մուտք գործի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ու կնկատի Արցախի ժողովրդի, իշխանությունների ազատությունը»:

Նա վստահ է, որ առաջիկա 5 տարիներին Բակո Սահակյանի շնորհիվ լուրջ առաջընթացներ են գրանցվելու ղարաբաղյան հիմնահարցում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

VOICE042

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031