Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Թոքմաջյան. Զարմանում եմ` աղջիկներն ինչու են այդքան սիրում քանդակագործությունը

Հուլիս 25,2012 15:08

«Կոմունիստական հասարակարգում գործելուց հետո ապրում եմ կապիտալիստական աշխարհի ազատ-շուկայական հարաբերությունների պայմաններում: Սովետական տարիների մասին կարող եմ ասել` մանկության օրեր` թռաք-գնացիք, էլ ետ չեք գալու»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:

Համեմատելով սովետական եւ ներկայիս ժամանակաշրջանները` բանախոսը նկատեց, որ Հայաստանն այօր նպատակ չունի, հետեւաբար` նպատակներ չունի նաեւ արվեստագետը. «75 ամյակի առթիվ ոսկե մեդալով եմ պարգեւատրվել Երեւանի քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության կողմից, սակայն ինձ համար ամենաթանկ պարգեւը Վազգեն Սարգսյան ոսկե մեդալն էր, որը ստացա «Երկրապահ կամավորական» միության կողմից: Ընդունված է, որ երկրապահը սահմանը պահողն է, բայց արվեստագետներն էլ մշակույթով են սահման պահում»:

Լևոն Թոքմաջյանը հարցնում է ինքն իրեն, թե ինչ է տալիս երկիրն արվեստագետին. «Եղունգ ունես` գլուխդ քորիր: Հիմա ամեն մարդ ինքն է գլխի տերը: Արվեստագետները երկրի հարստությունն են եւ փողոցներում թափած չեն. նրանց պահել է պետք, որ չհեռանան: Ինչու պետք է այսօր իմ որդին, որպես քանդակագործ, հանդես գա Կանադայի դրոշի տակ»:

Խոսելով երիտասարդությունից` քանդակագործը դրական վերաբերմունք արտահայտեց նախաձեռնողների եւ հին Երեւանի համար պայքարողների մասին. «Ճարտարապետաշինականում դասավանդում եմ ճարտարապետություն եւ քանդակ, եւ եթե կուրսում թեկուզ երեքը նախաձեռնող են, դա ինձ համար ուրախալի է: Բայց զարմանում եմ` աղջիկներն ինչու են այդքան սիրում քանդակագործությունը: Դասերը վերջանում են, բայց նրանք ժամերով մնում են ուսանելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031