Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուզում ենք լինել սեռակրթված, բայց չենք գտնում բանալիները

Հուլիս 25,2012 14:53

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը խոսելով սեռակրթության թեմայից՝ ասաց, որ այն մարդու ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է. «Սեռակրթությունը պետք է սկսել կյանքի սկզբնական տարիներից, նորածնային հասակից, քանի որ այն բաժանվում է մի քանի փուլի, իսկ ամեն փուլ պահանջում է յուրովի մոտեցում: Երեխաներին հաճախ է հետաքրքրում, թե ինչպես են իրենք լույս աշխարհ եկել, բայց հազվադեպ է լինում, երբ ծնողը նրա տարիքին համապատասխան բացատրություն է տալիս: Պետք է հասկանալ, որ վաղուց ժամանակն է վերախմբագրել մոտեցումները: Մենք ուզում ենք լինել սեռակրթված, բայց չենգ գտնում բանալիները, որպեսզի բացենք այդ կողպեքները»,- ասաց Շահրամանյանը՝ հավելելով, որ մարզերում՝ այս առումով անելիքներն ավելի շատ են: Ըստ նրա՝ հարկավոր է ստեղծել մի համակարգ, մասնագետների մի խումբ, որոնք կանդրադառնան այս հարցերին ու հասարակությունն էլ այլեւս խնդիրներ չի ունենա:

«Պետք է ինչ-որ տեղից սկսել, որպեսզի փողոցը չզբաղվի երեխայի դաստիարակությամբ: Փոքրիկների դեպքում ՝ ծնողները պետք է մտերմիկ զրույցներ ունենան երեխաների հետ, հավաստի ինֆորմացիա տալ նրանց: Չասել, որ իրենց արագիլն է բերել: Օրինակ՝ կարելի է նկարների տեսքով փոքրիկներին բացատրել, ցույց տալ հղի կանանց, ասել, որ երեխան մայրիկի փորիկից է առաջացել: Ծնողը պետք է ճիշտ հիմք գցի, որ երեխան փողոցից գռեհիկ, հակասական ինֆորմացիա չստանա»:

Շահրամանյանը շեշտում է՝ դպրոցներում գրեթե չի ուսուցանվում սեռակրթություն, եւ այս մասով բաց ունենք. «Կարծում եմ՝ լավ կլիներ, որ գոնե բուհերում ներմուծվեր այդ առարկան, առաջին կուրսերում ուսուցանվեր դասախոսությունների տեսքով, որպեսզի դեռահասները լսեն մասնագետին, հարցեր հղեն եւ ի վերջո հասկանան, որ սեռական առողջությունը ամոթալի չէ»:

ԱՄՆ-ից ժամանած մանկական հոգեբույժ Արթուր Պողոսյանի կարծիքով էլ՝ խնդիրը միջազգային է: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի բնակչության համար սեռակրթության հարցը եւս խնդիր է. «Այս առումով տեսակետները բազմաթիվ են: Բայց, նախեւառաջ, ծնողները երեխայի հարցերին պետք է տան նրանց տարիքին համապատասխան պատասխան: Շատ կարեւոր է, որ ծնողը միշտ երեխայի համար բաց պահի ճանապարհները, որ վերջինն առանց կաշկանդվելու հարցնի ամեն ինչ: Երեխային չպետք է ասել՝ չգիտեմ: Եվ եթե հարցի պատասխանն այդ պահին չունեք, ավելի լավ է ասել, կմտածեմ՝ կպատասխանեմ»: Պողոսյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում բնական ծննդաբերության ջատագովները նույնիսկ խրախուսում են, որ ընտանիքի անդամները, մյուս երեխաները, նույնպես ներկա լինեն կնոջ բնական ծննդաբերությանը. «Ամեն դեպքում՝ բնությանը մոտ գտնվելը, ինքդ քո բնական իմպուլսներին ու բնազդներին տեղյակ լինելը, եւ նրանց սոցիալական հղկման հետեւանքով առաջացած փոփոխություններին մասին իմանալը բարեկիրթ եւ զարգացած մարդու պարտականությունն է»,-հավելեց Պողոսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031