«Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին 2-6 տարվա ազատազրկման ենթարկելու ապօրինի մեղադրական դատավճիռը: Քաղաքացիական հասարակությունն անտարբեր չպետք է մնա իրենց խիզախ քաղաքացիական կեցվածքի համար երիտասարդների դատապարտման այս խայտառակ փաստի համար:
«Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպությունն իր մերժողական դիրքորոշումն է արտահայտում նման որոշման դեմ և կոչ է անում իշխանություններին հրաժարվել քաղբանտարկյալներ ունենալու արատավոր պրակտիկայից: Կոչ ենք անում բոլոր նախկին քաղբանտարկյալներին, նրանց հարազատներին, ովքեր անմիջականորեն իրենց վրա կրել են ռեժիմի այսօրինակ ծանր հարվածները, թույլ չտալ նման գործելակերպի կրկնությունը եւ ակտիվորեն պայքարել Կոնգրեսի ակտիվիստների ազատության համար: