Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ Վիտալի Բալասանյանի վստահված անձնանց տեղեկությունները վկայում են, որ զանգվածային ընտրախատումների դեպքեր են տեղի ունեցել Քաշաթաղի, Շահումյանի և Հադրութի շրջաններում: Արդյունքում մի շարք համայնքներում Բակո Սահակյանը հավաքել է մոտ հարյուր տոկոս ձայն: Ստորև կցված տեսանյութը վկայում է, թե ինչպես են Նոր Էրքեջ գյուղում հանձնաժողովի անդամները բաց քվեարկություն կազմակերպել: