«Ես գործարք չեմ արել պետության հետ փող աշխատելու նպատակով, նախաձեռնել եմ զարգացնել այն ոլորտը, որ տնօրինում էի, եւ դա իմ մոտ ստացվեց»,- ասում է ռազմարդյունաբերության համակարգի աշխատակից Ավիկ Օհանյանը: Ի դեպ, մեր ձեռքի տակ է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ «Պարգեւատրել Ավիկ Օհանյանին՝ խոշոր տնտեսական ներդրում ապահովելու համար»:
Մեզ հայտնի է, որ նա ներկայումս ապրում է վարձով, եւ ծանր կացության մեջ է: Բազմիցս դիմել է պատկան մարմիններին՝ կրած վնասների հատուցման համար (կորցրել է բնակարանը, ինչքը…), սակայն մինչ այսօր որեւէ արդյունք չկա:
Դիմել է նաեւ Նժդեհյան գաղափարախոսությամբ առաջնորդվող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Կուսակցությունից, առանց նրա դիմումը քննարկելու, այն ուղարկել են ՀՀ նախագահի աշխատակազմ: Ա. Օհանյանը սպասում է պատասխանի եւ ակնկալում խնդրի վերջնական լուծում:
«Առավոտ» օրաթերթ