«Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք: Թող իրադարձություններն իրենց հունով զարգանան, եւ երբ կլինի հստակ, ամբողջական պատկեր, այդ ժամանակ էլ դատողություններ կանենք»,- ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հակադարձելով «Առավոտի» դիտարկմանը՝ եթե չբացառենք հավանականությունը, որ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ն հնարավոր է՝ սատարի ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը, այս դեպքում է՞լ քաղաքական շոու չի ստացվում. փաստորեն, իշխող կուսակցությունը հավանական է, որ պաշտպանի ընդդիմադիր կուսակցության թեկնածուին:
«Առավոտ» օրաթերթ