Լրահոս
Օրվա լրահոսը

«Միլանոյի» աղմուկ հանած գործը նոր շրջադարձ է ստանում

Հուլիս 25,2012 13:11

Կենտրոն-Մարաշ ընդհանուր ատյանի դատարանը նոր հայց է ստացել «Օլիմպ» կոոպերատիվի, Աբովյան 4 հասցեի տարածքի (որտեղ գտնվում էր երևանցիների սիրած՝ նորաձև ու բարձրորակ հագուստի «Միլանո» խանութը) նախկին սեփականատեր Հովհաննես Ղուկասյանից, որը բոլորովին այլ պահանջներ է առաջադրում։ Դատավարության նոր փուլի համար հիմք է ծառայել դատարանի ուժի մեջ մտած որոշումը «Օլիմպ» կոոպերատիվի դեմ քաղաքապետարանի հարուցած հայցով։ Այդ որոշման համապատասխան՝ կոոպերատիվը մայրաքաղաքային իշխանություններին էական գումար է պարտք գույքահարկ չվճարելու արդյունքում։ Իսկ հարկը, մունիցիպալ իշխանությունների պահանջների համապատասխան, հաշվարկված է շենքի երեք հարկի և հարակից տարածքի համար։

Հիշեցնենք, որ մինչև վերջերս ողջ խնդիրը,  այն էր, որ պետությունը չի ցանկանում ընդունել, որ բիզնեսմենին պատկանող և իբր պետության ու հասարակության կարիքների համար օտարված անշարժ գույքը բաղկացած է երեք հարկից ու հարակից տարածքից։ Պետությունը կտրականապես հրաժարվում է ընդունել այս փաստը և գործարարին  վճարել է փոխհատուցում ընդամենը մեկ հարկի համար։ Իսկ հիմա,  դատավորները միանշանակ քաղաքապետարանի  օգտին են որոշում կայացրել։ Ի դեպ, համապատասխան տեղեկանքներն այս հաշվով ներկայացվել են նաև կադաստրից։ Այլ խոսքով՝ համապատասխան  իրավասու կառույցներն ակամա ընդունել են, որ Հ.Ղուկասյանի գույքը բաղկացած է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող երեք հարկից ու հողից։

Ստեղծված իրավիճակը գործարարի  փաստաբաններին թույլ տվեց կրկին դիմել դատարան՝ պահանջելով վերանայել պետության վճարած փոխհատուցման պայմանները։ Եվ այս հայցից հայրենական արդարադատության   ներկայացուցիչներին խուսափել կարծումենք  չի հաջողվի։ Հայցն արդեն ընդունված է դատավոր Գայանե Կարախանյանի վարույթում։  Հայցի քննարկումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին։

Ձեռնարկատեր Հովհաննես Ղուկասյանի մամուլի կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031