Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանի կարծիքով, այս պահին Սիրիայում իրավիճակն այնպիսին չէ, որ Հայաստանի կառավարությունը հատուկ օդանավեր ուղարկի սիրիահայերին Հայաստան տեղափոխելու համար:
«Այն մարդիկ, որոնք կարծում են, որ պիտի կառավարությունը հատուկ ինքնաթիռներ իջեցնի Սիրիա, այնտեղից հայերին տեղափոխի եւ այլն, այսօր դրա ոչ միայն անհրրաժեշտությունը չկա, այլեւ ավելորդ խուճապ կարող է առաջացնել:
Ընդամենը պետք է հասկանալ` այն սիրիահայերը, որոնք կլինեն Հայաստանում, մեր կառավարությունը, համապատասխան գերատեսչությունները պատրաստ են բոլոր տեսակի աջակցություն ցույց տալու»,- ասել է Զաքարյանը:
«Հայոց աշխարհ»