Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանից ջրառն անհրաժեշտ էր նաև ձկնաբուծական տնտեսություններին հոսող ջրով ապահովելու համար

Հուլիս 25,2012 12:23

Հուլիսի 20-ի երեկոյան մայրաքաղաքում հորդառատ անձրեւ էր: Նույն օրը Արմավիրի մարզում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով Բաղրամյան, Դալարիկ եւ Մյասնիկյան գյուղերի մի շարք տների նկուղները ողողվել են անձրեւաջրերով, վնասվել է անգամ Մյասնիկյան գյուղի հեղեղային հողապատնեշը: Ակնհայտ է, որ որոշ մասնագետների եւ պաշտոնյաների կանխատեսումը, թե 2012թ. հուլիսն ու օգոստոսը սակավաջուր ամիսներ են լինելու, Սեւանա լճի ջրով ոռոգվող Արարատյան դաշտի  առնչությամբ սխալ դուրս եկավ: Իսկ երաշտի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող:

Վերոնշյալ իրողությունները մեկ անգամ եւս փաստում են, որ գյուղացու հոգսը թեթեւացնելու պատրվակով Սեւանա լճից այս տարի մինչեւ 320 մլն խմ ջուր բաց թողնելն արտոնող եւ հապճեպորեն, նույնիսկ Օրհուսի կոնվենցիայի պահանջների խախտմամբ օրենսդրական փոփոխությունների ընդունումը իրականամ այլ նպատակներ է հետապնդում։

Ինչպես արդեն նշել ենք, պարզապես իշխանական որոշակի շրջանակների ձեռնտու է Սեւանա լճի մակարդակի իջեցումը, քանզի իրենք կամ իրենց մերձավորները լճի ափերին ռեստորաններ, հյուրանոցներ ու նմանատիպ օբյեկտներ ունեն, եւ եթե լճի բարձրացումը չկասեցվի, ջուրն արդեն այդ օբյեկտների հիմքերին կհասնի կամ անհնարին կդարձնի դրանցից օգտվելը։ Բացի դրանից՝ լճի ափերին գտնվող ծառերն ու թփերը, չնայած գումարներ ծախսվել են, ժամանակին չեն մաքրվել, աշխատանքները վատ են կազմակերպվել, ձգձգվել են, ափերին գտնվող քանդման ենթակա բոլոր շինությունները չէ, որ քանդվել են, եւ այս առումով էլ լճի մակարդակի բարձրացման կասեցումը ոմանց ձեռնտու է՝ մինչեւ համապատասխան աշխատանքները կկատարվեն։ Այսինքն՝ հնարավոր է, որ լիճը ոմանց շահերի ու թերացումների զոհն է դառնում:

Բացի վերոնշյալ հավանական պատճառներից այժմ շրջանառվում է եւս մեկ վարկած, ըստ որի Սեւանա լճից լրացուցիչ, սահմանափակող օրենքով նախատեսված 169 մլն խմ-ից ավելի ջրառն անհրաժեշտ էր նաև Արարատյան դաշտում գտնվող ձկնաբուծական բազմաթիվ տնտեսություններին թթվածնով հագեցած ու շարունակաբար հոսող ջրով ապահովելու համար, քանի որ նշված տեղանքի ստորերկրյա ջրային պաշարները նույն նպատակով անհաշվենկատ, անխնա, ագահ շահագործման հետեւանքով արդեն հայտնվել են սպառման եզրին։ Շատ ջրհորներ գրեթե ցամաքած են, դրանցում ճնշում չկա։ Իսկ որ ձկնաբուծական այդ տնտեսությունները պատկանում են որոշ օլիգարխների, բարձրաստիճան կամ ազդեցիկ պաշտոնյաների եւ ոչ պատահական մարդկանց, ինչից բխում է անհրաժեշտության դեպքում սարը Մուհամեդի մոտ տանելու հնարավորությունը, կարծում, ենք, որեւէ մեկի համար գաղտնիք չէ։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031