Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայությունից խուսափողները վճարել են մոտ 5 մլրդ դրամ

Հուլիս 25,2012 12:22

:2004թ. մարտի 1-ից գործում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն է ընձեռում զինծառայություն չանցած և 27 տարին լրացած կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման կամ ազատման հիմքեր ձեռք բերած քաղաքացիներին օրենքով սահմանված որոշակի գումար վճարելու դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից և հաշվառվել պահեստազորում:

Նշենք, որ 18-ից մինչև 27 տարեկան բոլոր զորահավաքներից խուսափելու համար ընդհանուր առավելագույն վճարի գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ: Առանձին կատեգորիաների համար նախատեսված են նաև զեղչեր, մասնավորապես, եթե այդ ընթացքում սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին սովորել է բուհում, կամ  երկու երեխա է ունեցել, կամ ծնողներից մեկը հաշմանդամի կարգ ունի և այլն:

Օրենքի կիրառման արդյունքում ստացած վճարներն ուղղվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքներ ձեռք բերելու ծախսերի ֆինանսավորմանը:

Դեռևս 2003թ. օրենքի ընդունման ժամանակ հեղինակները հիմնավորում էին, որ սա իշխանությունների բարի կամքի դրսևորումն է հազարավոր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ովքեր 1992թ. աշնանային զորակոչից սկսած մինչև օրենքի ընդունման պահը խուսափել էին պարտադիր զինծառայությունից և ենթադրվում էր, որ այն պետք է լիներ բացառություն և չպետք է ունենար շարունակական բնույթ: Հետագայում, սակայն, Ազգային ժողովը, կառավարության նախաձեռնությամբ, չորս անգամ երկարաձգել է օրենքի գործողությունը: Վերջին` 2011թ. հունիսի 23-ին կատարված փոփոխության համաձայն, այդ հնարավորությունից կարող են օգտվել 1992թ.-ի աշնանային զորակոչից մինչև 2011 թ. մայիսի 1¬ի գարնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիները:

Օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը կառավարությունը հիմնականում պայմանավորել է այն հանգամանքով, որ դա մեծ խթան է հարյուրավոր երիտասարդների վերադարձը Հայրենիք ապահովելու գործում:

Նշենք նաև, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի կիրառման արդյունքում 2004թ.-ից դիմել է շուրջ 4800 քաղաքացի, հատուկ հաշվեհամարին մուտքագրվել է մոտ 5 մլրդ դրամ:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031