Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարինա Արայանը պնդում է, թե Անժելա Սարգսյանն ունի ընկերուհի-սիրուհի

Հուլիս 25,2012 12:13

Դերսանուհի Անժելա Սարգսյանի գործով մեղադրյալ Կարեն Արայանի մայրը Մարինա Արայանն այսօր դժգոհեց, որ գործը փակուղի է մտել.« Իմ տղան անօրինական անազատության մեջ է գտնվում, այսօր նրա դեմ չկա ոչ մի փաստ, ոչ մի ապացույց, կան լոկ խոսքեր, Անժելայի հորինած ցուցմունքը, որի վրա հիմնվել են ու դրա պատճառով տղաս 9 ամիս է կալանքի մեջ է: Եթե լինեին փաստեր, այս գործը վաղուց կավարտվեր, առանց հիմնավորելու մարդուն 9 ամիս պահել ուղղակի հնարավոր չէ: Նաեւ չի փոխվում գոնե խափանման միջոցը»:

«Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ տիկին Արայանն ասաց, որ որդին հուլիսի 17-ից բերանը կարել ու հացադուլ էր հայտարարել:Կ. Արայանի նախաձեռնությանը արձագանքել է միայն մարդու իրավունքների պաշտպանը, այցելել ու քանդել են կարերը ու զրուցել: Տիկին Արայանի խոսքերով, որդին գործին արագ ընթացք տալու պահանջով դիմել է ՀՀ եւ ԱԺ նախագահներին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, բայց ոչ մի պատասխան չի ստացել:

Ըստ նրա, հունվարից դատարանում դատավարություններն անընդհատ հետաձգվում են, որովհետեւ վկաներին չեն կարողանում բերման ենթարկել. «Դատավորը ամեն դատավարության վկաներին բերման ենթարկելու որոշում է ընդունում , բայց միշտ հայտարարում են, թե վկաները քաղաքում չեն կամ այդ հասցեում չեն բնակվում, բայց խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնց ամբողջ օրը սերիալներում ու հաղորդումներում ենք տեսնում»:

Տիկին Արայանը պնդեց, որ գործով միակ տուժողն իր որդին է: Ըստ նրա Անժելան մեկ տարի որդու սիրուհին է եղել, բայց այդ ընթացքում տարածել է , թե Կարենն իր «ախրանիկն է» ու իրեն բռնաբարել է. « Կարենն էլ իր անձնական էջում տեղադրում է մի քանի նկար, որտեղ գրկախառնված են մինչեւ գոտկատեղ, ու ասում է՝ նայեք, սա բռնաբարվածի տեսք ունի՞: Մի տարի է այս կինն իմ սիրուհին է: Այդ նկարը տեսնում է, չեմ ամաչի ու պարզ կասեմ Անժելայի ընկերուհի-սիրուհին, ու շատ խառնված կապվում է Անժելայի հետ ու ասում՝ գիտես ձեր մերկ նկարներն է Կարենը տեղադրել… Անժելան երկար մտածելու ունակություն չունի կամ գուցե այդ պահին իրեն այդպես էր հարմար , արդեն առավոտվա դեմ ինտերնետը լցված է պոռնո նկարներով,երեւի մտածել է, եթե սա է, առ քեզ մնացածը, իսկ մնացածն էլ իրեն պետք էր նրա համար, որովհետեւ գիտեր, որ Կարենը պատրաստվում է նշանվել: Այդ նկարներով ինքը միշտ վախեցրել է ՝ մամայիդ եմ ցույց տալու, նշանածիդ էլ: Երեւի թվում էր Քիմ Քարդաշյանի նման հայ ազգը կդնի գլխի վրա ու ման կտա»:

Նա ասաց, որ առայժմ չի նշի Անժելայի սիրուհի-ընկերուհու անունը ու չբացառեց, որ նա հայտնի անձ է հասարակության մեջ:

Լուրերի առնչությամբ, թե Անժելայի թիկունքում ազդեցիկ հեղինակություններ են կանգնած ու աջակցում են դատավարության ընթացքին, տիկին Արայանը ասաց, որ կասկածում է այդ լուրերի հավաստիությանը: Միայն ասաց, որ ամենայն հավանականությամբ ինքը որեւէ չինովնիկի պոռնո նկարներով շանտաժի է ենթարկել ու իր ուզածով օգտագործում է նաեւ դատական գործընթացում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031