Առնվազն 42 մարդ, այդ թվում` 12 զինվորական եւ 30 խռովարարներ են սպանվել Տաջիկստանի Լեռնային Բադաշխան տարածաշրջանում երեկ տեղի ունեցած բախումների հետեւանքով։ Այդ մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Տաջիկստանի պետական հեռուստատեսությունը։
Ըստ չհաստատված հաղորդումների, սակայն, զոհվածների թիվը շատ ավելի մեծ է, ընդգծում է BBC-ն։ Մասնավորապես, մայրաքաղաք Դուշանբեի հիվանդանոցի մի պաշտոնյայի վկայությամբ, սպանվածների թիվը գերազանցում է 200-ը` 100-ական մարդ երկու կողմերից, եւս 60 մարդ վիրավորվել է։
Բախումների պատճառ է դարձել շաբաթ օրը իրավապահ մարմինների մի պաշտոնյայի դանակահարությունը, ինչին հաջորդել է զինված գործողությունը տեղական ընդդիմադիր գործիչ Թոլիբ Այոմբեկովի դեմ։
Տարածաշրջանային կենտրոն Խորոգի բնակիչները BBC-ին ասել են, որ իրենց քաղաքում պատերազմականին նմանվող իրադրություն է։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան