Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց 7-րդ. Բարձրացնել հետույքը եւ ազատվել ցանցերի սադրիչ ազդեցությունից

Հուլիս 25,2012 11:45

«Հարգելի «Մտերմիկ զրույցներ» , ես նամակներ գրել չեմ սիրում, ընդհանրապես` գրել չեմ սիրում, սակայն, ընդգրկված լինելով սոցցանցերում, նկատեցի, որ առանց գրելու չի լինում, մի տեսակ գրելացավ կա այս ցանցերում եւ ամենքը առավոտիցիրիկուն գրում են, ջնջում են, ընկերանում են, բաժանվում են, քննադատում են, գովաբանում են, մի խոսքով, սոցցանց ասվածը իրոք, ցանց է, րը անգամ ինձ է գրավել, ինչ անեմ, ինչպես ազատվեմ էս ցանցերից»,- գրում է մեզ 20-ամյա Հայկ Ավետիսյանը:

Այս կարգի նամակներ մենք էլի էինք ստացել եւ մտորում էինք դրանց ընդհանրական պատասխաններ տալու ձեւերը: Իրականում, այդ պատասխանները մենք չգտանք , քանի որ իրոք, հեշտ չէ խորհուրդներ տալ մի բանի մասին, որում ինքդ եւս ընդգրկված ես եւ քեզ նույնպես սոցցանցային այս սարդոստայնը երբեմն տանում է հեռու եւ ի վերջո, չի հասցնում ոչ մի տեղ: Սակայն, իրոք, խնդիրը կա եւ իրոք` այդ խնդրի լուծման ուղիները տարբեր կարող են լինել եւ բազմազան: Ուստի, որոշեցինք պատմել մեր մասին, պատմել այն ապրումների, բարկությունների, ուրախությունների , մի խոսքով, այն բոլոր հոգեվիճակների մասին, որ մենք եւս ունենում ենք սոցցանցերի գերին դառնալուց ի վեր: Վերջերս տարածվեց մի տեղեկություն, ըստ որի սոցցանցերում ակտիվ երիտասադարներին է հատում ներամփոփվածությունը, ընկճախտը (դեպրեսիա), շրջապատից կտրված լինելը եւ այս կարգի այլ արատներ եւ վիճակներ:

Եվ սա բնական է, պատկերացրեք մարդ, ով օրվա բոլոր ժամերն անցկացնում է համակարգչի առջեւ, նախ` աչքերն են վնասվում, հետո` լսողությունը եւ ամենից կարեւորը` հոգեկան աշխարհը: Այդ կարգի մարդիկ այլեւս դժվարությամբ են շփվում իրական մարդկանց հետ, ռեալ կյանքը նրանց համար դառնում է տաժանակրություն, այս կարգի մարդիկ իրենց օրը չեն պատկերացնում առանց համակարգչի եւ անգամ հարազատների վիշտը, մահը եւ այլ արտակարգ իրավիճակներ «տեղափոխում են» ցանցերից ներս եւ փոխանակ հարազատի վշտի պահին առավոտից-իրիկուն գտնվեն այդ հարազատի կողքին, բռնեն նրա ձեռքը եւ մխիթարեն, հետույքները չեն բարձրացնում աթոռներից եւ տուփին են հանձնում իրենց տխրությունը եւ այդ տուփի միջոցով են հայտնում իրենց ցավակցությունը: Չենք չափազանցնում, կան այս դեպքերը եւ դրանք արդեն քանակից վերածվում են որակի:

Հիշեք նաեւ այն դեպքը, երիտասարդ մայրը այնքան երկար էր նստել համակարգչի առջեւ, որ օրերով մոռացել էր կերակրել իր մանկանը, արդյունքում` երեխան մահացավ հյուծվածությունից:

Իմ խորհուրդը շատ կարճ է` իրական կյանքը մարդային շփումներից է բաղկացած եւ մարդը մարդու հետ պետք է շփվի ոչ թե վիրտուալ եւ հորինված աշխարհում, այլ` իրական կյանքում: Կարո ՞ղ եք այդպես ապրել` ուրեմն, արեք այդ բանը, չե ՞ք կարող` ուրեմն ձեր իսկ մահվան համար չմեղադրեք ոչ մեկին; Գուցե դաժան է, բայց այդպես եմ կարծում, հոգեբանությունը մարդ-մարդ հարաբերություներին է վերաբերում եւ այդ հարաբերությունների մասին է եւ ոչ թե մարդ-տուփ երեւակայական հարաբերությունների:

Ամեն ինչ չափավորության եւ չափի մեջ է ճիշտ, հաճելի եւ առողջարար: Ողջ եղեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031