Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի գործով խախտել են օրենքը

Հուլիս 25,2012 11:22

Թեեւ երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Տիգրան Աթանեսյանին խոստացել էին տրամադրել Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու մասին դատարանի վճիռը, սակայն երեկ՝ մինչեւ ուշ երեկո, այն չէին տրամադրել փաստաբանին։

«Այս պահին էլ դատարանի որոշումն ինձ չի տրամադրվել։ Զանգել եմ, ասել են, որ կուղարկեն։ Խնդիրն այն չէ, որ հրաժարվում են, պարզապես ժամկետն է խախտվում»,- «Ժոդովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124 հոդվածի՝ դատարանի վճռի հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց։ Իսկ վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրանց, ովքեր բացակայել են նիստից։ Թե ինչու դատարանը օրենքով սահմանված կարգով դատին մասնակցած Աթանեսյանին չի տրամադրել վճիռը, այս հարցին Աթանեսյանը քմծիծաղով պատասխանեց:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031