Հուլիսի 25-ին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Նաիրա Այվազյանը:
Նաիրա Այվազյանը մինչ օրս ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարն էր, ինչպես նաեւ` ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտության տեղեկատվության վերլուծության եւ մոնիտորինգի կենտրոն-լաբորատորիայի վարիչը:
Նա 62 տպագիր աաշխատանքի` այդ թվում 1 ուսումնամեթոդաբանական գրքի եւ 1 մենագրության հեղինակ է:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն