Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նիստում հակադոպինգային համաշխարհային գործակալության ղեկավարը հայտարարել է, թե արգելված դեղամիջոցներ օգտագործած լինելու պատճառով 107 մարզիկի արգելվել է մասնակցել օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Ճիշտ է, թե ո՞ր երկրների ներկայացուցիչների մոտ է դոպինգ հայտնաբերվել, չի ասվում:
ՎԱԴԱ-ի ղեկավար Ջոն Ֆեյխին հայտարարել է նաեւ, որ Լոնդոնում դոպինգ օգտագործած մարզիկների հաջողության հասնելու շանսերը նվազագույն են, քանի որ գործակալության մասնագետներն ավելի քան վեց հազար փորձամնուշ են վերցնելու մարզիկներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ