Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախընտրական ծրագիր»՝ առանց Լեռնային Ղարաբաղի

Հուլիս 25,2012 11:04

Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքէջում /www.president.az/ տեղադրվել է «Ադրբեջան- 2020. հայացք ապագային» վերնագրով մի ծավալուն փաստաթուղթ: Ըստ ամենայնի, դա կարելի է համարել գալիք հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկ: Այդ կերպ իշխանությունը փորձում է համոզել, որ «անցյալ դարի 90-ականների երկրորդ կեսին «համազգային մեծ առաջնորդ» (չակերտները մերն են- Վ. Ա.) Հեյդար Ալիեւի շնորհիվ Ադրբեջանում հաղթահարվել է պետական համակարգի փլուզման սպառնալիքը, իսկ հետագա տարիներին արձանագրվել է առաջընթաց»:

Դիտարժան է, որ բոլոր տվյալների համար մեկնակետ է վերցված 2003 թվականը, երբ Իլհամ Ալիեւը «ընտրվել է» նախագահի պաշտոնում: Դա հիշեցնում է խորհրդային վիճակագրությունը, երբ երկրի «անշեղ զարգացումը» փաստարկվում էր 1913-ի համեմատ արտադրված տրակտորների քանակով:

Փաստաթուղթը ուշադրության է արժանի հատկապես նրանով, որ այնտեղ ոչ մի խոսք չկա ո՛չ ղարաբաղյան հակամարտության, ո՛չ, առհասարակ, Լեռնային Ղարաբաղի մասին: Դա հատկապես աչքի է զարնվում այն ֆոնի վրա, որ այնտեղ մի առանձին բաժին հատկացված է Ադրբեջանի «ռեգիոնալ համաչափ զարգացմանը»: Ընդ որում, կից մեկնաբանության մեջ ասված է, որ «ռազմավարական ծրագիրը պետք է դառնա կառավարության առաջիկա տարիների գործունեության հիմնական ուղեցույցը»:

Կարելի է, այսպիսով, ենթադրել, որ Իլհամ Ալիեւը, նպատակադրված լինելով առաջադրվել նախագահի թեկնածու եւ հասարակությանը ներկայանալով բավական ամբիցիոզ ծրագրերով, այդուհանդերձ շրջանցել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Դա նշանակում է, որ նրա ընկալմամբ խնդիրը մինչեւ 2020 թվականը չի կարգավորվելու կամ լուծվելու է ոչ ի նպաստ Ադրբեջանի: Հակառակ դեպքում ի՞նչն էր խանգարում, որ եռամսյակը մեկ կառավարության նիստը նախագահող եւ «Շուշիում Ադրբեջանի դրոշը փողփողալու» մասին հայտարարություններ անող Իլհամ Ալիեւը գոնե մի քանի ընդհանուր բնույթի ձեւակերպումներով ներկայացներ ԼՂ խնդրի կարգավորման իր տեսլականը:

Ի դեպ, սույն փաստաթուղթն արդեն իսկ արժանացել է «Հանրային պալատ» կոչվող ընդդիմադիր կառույցի սուր քննադաատությանը: Դիտարժան է, որ ընդդիմությունն էլ իր հերթին է շրջանցել ԼՂ հարցը եւ հիմնականում սեւեռվել տնտեսության դիվերսիֆիկացման, սոցիալական արդարության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված հարցերի վրա: Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆանահ Հուսեյնովը «Հանրային պալատի» նիստում հայտարարել է, որ աշնանից պետք է ժողովրդավարական գործընթաց սկսել, որպեսզի «Իլհամ Ալիեւը երրորդ ժամկետով նախագահի թեկնածու չառաջադրվի»:

Կհաջողվի՞ «Հանրային պալատին» շարժել Ադրբեջանի ներքաղաքական կյանքի «ճահիճը», թե՞ ոչ, ցույց կտա ապագան: Ակնհայտ իրողություն է, սակայն, որ հարեւան երկրի թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր վերնախավը իր ապագա գործունեությա

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031