Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի պատճառաբանությունը «մահանա՞» է

Հուլիս 25,2012 10:52

ԲՀԿ-ականների հայտարարություններին, թե որեւէ նախաձեռնության, որին կմիանան նաեւ «Ժառանգության» անդամները, իրենք այսուհետ կբոյկոտեն, Ստեփան Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Ինձ համար ընկալելի չէ, քաղաքական չէ նման հայտարարությունը, որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ եթե վաղն Արցախի ճանաչման հրամայականը լինի, եթե «Ժառանգության» ստորագրությունը լինի այդ փաստաթղթի տակ, հիմա ի՞նչ՝ ԲՀԿ-ն այդ քայլը չի՞ անելու միայն այն պատճառով, որ «Ժառանգության» իր համար չսիրված մարդկանց ստորագրությունները կան։ Ես կարծում եմ, որ սա ճանապարհ չէ, մանավանդ նման բացարձակ հայտարարություն անել այն պարագայում, երբ խոսքը կարող է վերաբերել պետությանը եւ հասարակությանը»։ Դիտարկմանը, թե գուցե ԲՀԿ-ն միտումնավոր տարավ դեպքերի նման զարգացման, որպեսզի առավել հեռու կանգնի ընդդիմադիր գործընթացներից, Սաֆարյանը պատասխանեց. «Ես նորից եմ կրկնում՝ դրանից ոչ մի կողմն էլ չի շահում։ Անհասկանալի կլինի, թե ինչու քաղաքական ուժը կամ քաղաքական ուժերը ձեռնպահ են մնում լուծել պետության եւ հասարակության առջեւ ծառացած խնդիրները՝ միայն այն բանի համար, որ միմյանց չեն սիրում, եւ հետագայում կարող է նմանվել «մահանայի»՝ այս կամ այն նախաձեռնությանը չմիանալու համար»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031