«The Sun»-ի փոխանցմամբ, կրծողները շրջակա անտառներից հավաքած ընկույզի պաշարները հաճույքով թրցնում են Բուքինգհեմյան պալատի հարեւանությամբ գտնվող Սենթ-Ջեյմս այգում բացված լողափնյա վոլեյբոլի մրցումային վեց եւ մարզումային երկու խաղահրապարակների ավազներում՝ որոշակի խնդիրներ ստեղծելով այնտեղ ոտաբոբիկ մարզվող մարզիկների համար:
Խաղերի կազմակերպիչները ստիպված են ամեն օր փոցխերով «սանրել» գետի լվացած մաքուր ավազը: Սակայն հետաքրքիրն այն է, որ սկյուռներին անհասկանալի պատճառով «դուր չի գալիս» 15 հազար նստելատեղ ունեցող լողափնյա վոլեյբոլի գլխավոր խաղադաշտի ավազը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ