«Ա1+»-ին հասած տեղեկություններով` Գյումրիում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: Ստորագրահավաքի հայտարարության մեջ մասնավորապես գրված է, որ գյումրեցիները պահանջում են ազատ ընտրություններ: Թե ովքեր են ստորագրահավաքի հեղինակները, չհաջողվեց պարզել: «Ես նման տեղեկության չեմ տիրապետում, բայց Facebook-յան ցանցում հանդիպել եմ, որ մի խումբ երիտասարդներ իրենց սրտաբուխ նախաձեռնությամբ որոշել են նման բան անել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը` շարունակելով. «Ոչ թե ի պաշտպանություն ինչ որ մեկի, այլ իրենք գրում են` մենք որեւէ քաղաքական համակրանք չունենք, ուղղակի մեզ համար անթույլատրելի է, որ չեն թույլատրում առաջադրվել եւ այլն»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ