Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մի խաչմերուկում` «գայիշնիկ»

Հուլիս 24,2012 23:18

«Առավոտի» թղթակիցը հուլիսի 23-ին Երևանից Տավուշ վերադառնալիս ականատես եղավ, որ այդ օրը ժամը 15.30-ից  16.30-ի սահմաններում  Երեւան-Սեւան մայրուղու  ամեն խաչմերուկում կանգնած էր պետավտոտեսչության մեքենա, պետավտոտեսուչներն  էլ մայրուղու  եզրին կանգնած էին`  «գայիշնիկի » փայտը ձեռքին:

Նույն  պատկերը եղել է նաեւ հաջորդ օրը` հուլիսի 24-ին: Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային  երթուղու վարորդները հայտնեցին, որ Երեւան-Սեւան  80 կմ երկարությամբ  ճանապարհին պետավտոտեսուչները  «կենտրոնացել են » այն պատճառով, որ հուլիսի 23-ին մայրաքաղաքից Սեւան է մեկնել եւ հաջորդ օրը վերադարձել նախագահ Սերժ Սարգսյանը:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031