Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդուն արգելեցի՞ն լքել Հայաստանը

Հուլիս 24,2012 20:43

Հենց նոր Aravot.am-ը ահազանգ ստացավ  «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա թռչող ուղևորներից այն մասին, որ  ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը   արգելել են Գյումրու քաղաքապետի որդուն` Սպարտակին, մեկնել Մոսկվա: Վերջինս երկիրը պետք է լքեր  ռուսական «Վիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռով, N 506 թռիչքով, սակայն նրան հրավիրել են 2-րդ հարկ` Ազգային անվտանգության ծառայության կաբինետ, այնուհետ, իջեցրել են առաջին հարկ` ոստիկանություն ու ձեռնունայն տուն ճանապարհել: Արդեն 10 րոպե է` ինքաթիռը մեկնել է՝ առանց Վարդան Ղուկասյանի որդու:

Ըստ ականատեսների, Սպարտակին ճանապարհելու էր եկել նրա  ողջ շքախումբը` ամբողջ ընկերական շրջապատը` Սլաբոդկա թաղամասի տղերքով, հոր թիկնապահներով, որոնց թիվը 30-ից ավելի է եղել, սակայն  վերջինս այդպես էլ մնացել է  հայրենիքում: Ըստ ականատեսների, նա եղել է ուղեբեռով, ճամփորդական պայուսակով, իսկ օդանավակայան ժամանել էր ընկերոջ մեքենայով:  Ականատեսների պատմելով, ինքնաթիռի թռիչքը տեսնելով` Սպարտակն անտրամադիր հեռացել է «Շիրակ» օդակայանից:

Մենք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ ւ Ղուկասյանի որդուն արգելել  են լքել երկիրը, մի՞ թե ինչ-որ խնդիր կա նրա  հետ կապված, որին ի պատասխան լրատվական բաժնի պետ Արմեն Մալխասյանն ասաց` որևէ արգելք չկա, ուր ուզում է  թող գնա:

Մնում է ենթադրել, որ   որոշակի թերություններ են նկատվել  քաղաքապետի որդու փաստաթղթերում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031