Մեկօրյա հանգստից հետո ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի մասնակիցներն այսօր վերսկսեցին պայքարը: Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կեսական միավոր վաստակեցին, համապատասխանաբար, Ռուան Լուֆեյի (Չինաստան) եւ մոնղոլուհի Մոնգոնթուլ Բաթույագի հետ պարտիաներում:
Ութերորդ տուրից առաջ մեր երկու աղջիկներն էլ իրենց անվան դիմաց գրանցել են 3,5-ական միավոր: Սակայն լրացուցիչ գործակիցներով Էլինան ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ, Լիլիթը՝ 8-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ