Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և ձևավորված ռազմավարական գործընկերությունը ամուր հիմք են բոլոր ոլորտներում և տարբեր մակարդակներում, այդ թվում՝ իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը զարգացնելու և խորացնելու համար: ՌԴ ներքին գործերի նախարարը և հանդիպմանը մասնակցող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հանրապետության նախագահին ներկայացրել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունքներն ու հետագա ծրագրերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև