«Նմանատիպ եւ ավելի սահմռկեցուցիչ փաստեր խոսում են այն մասին, որ Հայաստանում չի գործում օրենք կամ գործում են կրոնային կապերը՝ տոհմացեղային»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը այսպես մեկնաբանեց Հովիկ Աբրահամյանի զարմուհու՝ Ալլա Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելը:
Հիշեցնենք, որ 2012-ի ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում աղջիկը վթարի էր ենթարկել 3-ամյա Ալեն Սիմոնյանին, որը հիվանդանոցում մահացել էր: Չնայած դրան, ըստ «Ժողովուրդի»՝ քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:
Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ ոչ միայն այս միջադեպից, այլ բազմաթիվ այլ դեպքերից կարելի է ասել, որ Հայաստանում, ի հեճուկս Սերժ Սարգսյանի հավաստիացումների, անպատժելիներ կան: Պաշտոնյաները օրենքից վեր են կանգնած: Եթե այդպես չլիներ, ապա նման իրադարձություններ, նման զարգացումներ տեղի չէին ունենա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ