Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վստահեցնում է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի տակ է ու այս աշնանը ՀԱԿ ակտիվիստներին ազատազրկման դատապարտելու հարցը մոնիթորինգի զեկուցողների օրակարգում կդրվի:
Պարոն Սաքունցի տվյալներով, ոստիկանության կողմից ակտիվիստների նկատմամբ բռնություններ են կիրառվել, երբ իմացել են, որ նրանք ՀԱԿ ներկայացուցիչներ են. «Այսինքն՝ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է ու քաղաքական ենթատեքստով դատավարություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ