Ի պաշտպանություն 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների՝ այսօր ցույց էր կազմակերպվել գլխավոր դատախազության շենքի առջեւ:
Սկզբում ոստիկանները շարքերով փակել էին դատախազության շենքը, որ ցուցարարները չմոտենան, բայց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի բանակցություններից հետո, ցուցարարներին թույլատրվեց մոտենալ դատախազության շենքին:
Ցուցարարները պահանջում էին արդարացնել տղաներին:
Ն. Փաշինյանը նկատեց, որ մինչեւ մարտի 1-ի գործով բոլոր մեղավորներին իրենք չուղարկեն քրեակատարողական հիմնարկներ, նրանք իրենց անընդհատ ուղարկելու են. «Հիմա կարող ենք ասել, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ, եւ պետությունն ու Սերժ Սարգսյանի հանցագործ իշխանությունն ուզում է ցույց տալ, որ իրենք խնդիր չունեն նոր քաղբանտարկյալներ ունենալու հետ: Մեր պատասխան ուղերձը սա է, ուրեմն Սերժ, իմացիր, մենք էլ խնդիր չունենք նորից քաղբանտարկյալ դառնալու հետ: Միեւնույն է, դու չես կարող այս պայքարը կասեցնել , բայց մենք պետք է հասկանանք, որ այս պայքարը չի կարող անվերջ տեւել, այս պայքարը պետք է բերի քաղաքական հաղթանակի… մենք պատրաստ ենք նստելու, բայց առաջինը մենք պետք է Սերժ Սարգսյանին պատրաստենք նստելու, որովհետեւ մինչեւ Սերժ Սարգսյանը չի նստել, մենք նստելու ենք դուրս գալու, հանրապետության բոլոր քաղաքացիները»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ