Ցմահ դատապարտվածների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունն այսօր իր մտահոգությունները կիսեց կինոգործիչների հետ` ակնկալելով նրանց աջակցությունը. «Մենք կարող ենք հավանաբար միջնորդել, որպեսզի վերստին ուսումնասիրվեն այս և համանման գործեր»:
Նախաձեռնության անդամները մտադիր են ցմահ ազատազրկվածների մասին ֆիլմ նկարահանել, իսկ Կինոգործիչների միությունը պատրաստ է աջակցել, սակայն. «Դրա համար պետք են և միջոցներ, և սցենարիստ, և ռեժիսոր, և ընդհանրապես թույլտվություն նկարելու այդ ամեն ինչը»,-ասաց կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ