Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանն առաջարկում է Վանո Սիրադեղյանի միջազգային հետախուզումը դադարեցնել (Տեսանյութ)

Հուլիս 24,2012 16:46

«Ես ընդհանուր առմամբ կողմ եմ, որպեսզի Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան: Եվ եթե նրա անվան եւ նրա գործողությունների հետ կապված կան վիճելի խնդիրներ, ապա այդ խնդիրները պետք է լուծվեն Հայաստանում եւ Հայաստանի օրենսդրության շրջանակներում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` ֆեյսբուքյան «Ելք» խմբում իրականացվող ստորագրահավաքի առնչությամբ:

Նրա խոսքերով` «Վանո Սիրադեղյանի երկարաժամկետ «փախուստը» Հայաստանից, պարտադրված փախուստը, ես պիտի ասեմ, մի բանի մասին է վկայում` այն հարցերի պատասխանները, որոնք առաջադրվեցին Վանո Սիրադեղյանի հետ կապված, այդպես էլ իրենց պատասխանները չստացան: Այդ պատասխանները տրվեցին այն կերպով, ինչ կերպով որ դրանք ձեռնտու էին նախորդ նախագահին եւ նրա իշխանությանը: Հետեւաբար, հաշվի առնելով, որ դրանք չեն կարող երբեւիցե վստահելի լինել, քանի որ դատավարությունը եւ այդ հարցերի պատասխանները տրվեցին Վանո Սիրադեղյանից հետո, մի բանի մասին են վկայում, որ պետք է վստահելի նոր ընթացք ունենան, իսկ դրա համար ցանկալի է, որպեսզի Վանո Սիրադեղյանը լինի Հայաստանում եւ վերադառնա Հայաստան: Այս կապակցությամբ, այո, նրա ներկայությունը Հայաստանում, թեկուզեւ այդ հարցերի պատասխանները ստանալու համար կարեւոր են: Ինչպես նաեւ վերջին հաշվով Վանո Սիրադեղյանը նաեւ մտավորական է, գրող, նրա ստեղծագործությունները հասարակության մի հատվածի համար արժեւորվում են` որպես գրական գործեր, եւ այս կտրվածքով որպես մտավորական նրան վերադարձնելու նախաձեռնությունը իմ համար ընկալելի է»:

Ոստիկանությունը պարզաբանել է, որ եթե Վանո Սիրադեղյանը գա Հայաստան` անմիջապես կձերբակալվի եւ կկալանավորվի: Այս առնչությամբ պարոն Սաֆարյանն ասաց. «Ոստիկանությունն այդպես պիտի ասեր, որովհետեւ իշխանությունների կողմից Վանո Սիրադեղյանը ներկայացվել է միջազգային հետախուզման, հետեւաբար օրենսդրության համաձայն, եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան, պետք է հետեւի նրա ձերբակալությունը»: Վանո Սիրադեղյանի ձերբակալումը տեղի չունենալու համար Հայաստանի իշխանությունները նրան պետք է դուրս բերեն միջազգային հետախուզումից»:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը Վանո Սիրադեղյանի մասին ասել էր, որ նա լուրջ քաղաքական գործիչ է եւ պատմական երեւույթ: Մեր հարցին, թե ինչո՞վ է բացատրվում ՀՀԿ առաջին դեմքերից մեկի նման արտահայտվելը` պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Եթե պատմական երեւույթ է, կարծում եմ, իշխող կուսակցությունը կարող է նաեւ այդ քայլը կատարել` հանելով միջազգային հետախուզումը Վանո Սիրադեղյանի վրայից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031