Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդի համայնքը կտրականապես դեմ է վերջերս Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի ամուսնության նվազագույն տարիք է սահմանվել 18 տարեկանը:
Հայաստանի գործող Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսնանալու նվազագույն տարիքը մինչ այդ աղջիկների համար 17-ն էր, տղաների համար՝ 18-ը: Այժմ եւ տղաների, եւ աղջիկներ համար սահմանվել է 18 տարեկանը:
Չընդունելով այս օրենքի փոփոխությունը՝ եզդի համայնքի առանցքային դեմքերից մեկը՝ Ազիզ Թամոյանը, նշում է, որ նախագիծը «դժբախտություն» է իրենց համար, քանի որ եզդի աղջիկներն ամուսնանում են 15-16 տարեկանում:
«18 տարեկան աղջիկը արդեն պառավ է մեզ համար, «տիրըսը»: Մեզ մոտ 18-19 տարեկան աղջիկները չեն էլ ամուսնանում, քանի որ ուզողներ չեն ունենում: Եզդի համայնքը դեմ է այս օրենքի ընդունմանը: Կառավարությունը, հավանություն տալով նման օրենքի, պետք է հաշվի առնի ամենամեծ ազգային փոքրամասնության խոսքը, մեր սովորույթները, ազգային օրենքներն ու կրոնական ավանդույթները»,- «Մեդիալաբին» ասում է «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ