«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերից երգիչ «Միստր Իքսը» (Արթուր Հակոբյան), խոսեց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում մտավորկանների ներգրավվածությունից:
Նա նշեց, որ չի խրախուսում այն հանգամանքը, երբ որոշ խնդիրների լուծման համար արվեստագետների մի մասը մուտք է գործում քաղաքական դաշտ. «Միաժամանակ, ցանկացած բացասական երևույթի վերաբերյալ բոլորը պետք է արտահայտեն իրենց բացասական վերաբերմունքը. Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ասի իր կարծիքը, բայց եթե տվյալ մարդն արվեստագետ է, խնդրի մասին անհրաժեշտ է բարձրաձայնել հենց արվեստի միջոցով»:
Երգիչը ցավով փաստեց, որ իր երգացանկում չկան խնդիրներ բարձրացնող երգեր. «Բայց շատ երգիչներ կարող են պայքարին միանալ իրենց երգի միջոցով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ