Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Սոցիոլոգիայից հասկանում է այնքան, ինչքան խոզը աստղաբաշխությունից» (Ձայնագրություն)

Հուլիս 24,2012 16:32

«Իմ պրոֆեսիոնալիզմը ինքը չի գնահատողը, իր նման գնահատող միլիոններ կան, որոնք սոցիոլոգիայից հասկանում են այնքան, ինչքան խոզը աստղաբաշխությունից: Չեմ նեղանում, որ տգետներն ինձ քննադատում են»,- անդրադառնալով Արցախում նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Վիտալի Բալասանյանի օգնական Հայկ Խանումյանի հետեւություններին , թե Ադիբեկյանը կամ պրոֆեսիոնալ չէ, կամ վարձու սոցիոլոգ է, Aravot.am-ի հետ զրույցում հակադարձեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Հիշեցնենք, որ պրն Խանումյանը մասնավորապես ասել էր. « Եվ մի անձ կար, որն այս ամբողջ ընթացքում զբաղվեց ապատեղեկատվությամբ Վիտալի Բալասանյանի դեմ՝ ընդհուպ մինչև զրպարտություններ տարածելով: Այդ անձը ձեզ բոլորիդ հայտնի է Ահարոն Ադիբեկյան անունով, որը, փաստորեն, վարձված էր «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից, ինքն էլ չի ժխտել, որ սոցհարցումներն անցկացնում էր «Ազատ հայրենիք» կուսակցության պատվերով, ի դեպ՝ «Ազատ հայրենիքի» անունն էլ չգիտեր, «Ազատ Արցախ» էր ասում, բայց, այնուամենայնիվ, նախ՝ մի քանի արտահայտություններ. ամբողջ ընթացքում, բոլոր մամուլի ասուլիսների ընթացքում այդ անձը հանդես եկավ ապատեղեկատվությամբ, կեղծ տեղեկություններ տարածելով և ապակողմնորոշելով հասարակությանը»:

Ինչ վերաբերում  է Խանումյանի այն դիտարկմանը, թե Ադիբեկյանի  անցկացրած բոլոր հարցումներն Արցախում տապալվել են. եւ թե. « Եթե սոցիոլոգիական ընկերության համար 5-10 տոկոս շեղումը նորմալ է, այս անձի մոտ մի քանի 100 անգամ սխալ սոցիոլոգիական կանխատեսումներ են», պարոն Ադիբեկյանը վստահեցրեց, որ իր բոլոր ասածները կատարվել են. «Ընտրությունը կանցնի 1 փուլով, ինչը իրականացավ: Կգա 75 տոկոսը, եկել են 72,5: Կհաղթի Բակո Սահակյանը՝  հաղթեց: Նա չի հավաքի 85 տոկոսը…  մնացածը երրորդական թվեր են, ընդ որում՝  հարցումն արվել է մեկ ամիս առաջ… Մենք կարող ենք սխալվել մեծ աստիճանով, բայց կարեւորը որոշենք՝ ով է հաղթում :  Եթե նա մի քիչ հասկանար քաղաքական սոցիոլոգիայից, նման հայտարարություններ չէր անի»:

Խանումյանի մեկ այլ  դիտարկմանն ի պատասխան, թե Արցախում Ադիբեկյանը շուտով հայտնվելու է և սոցհարցում է անցկացնելու՝ արդյոք արցախցիները կո՞ղմ են տարածք պահելուն, թե՞ դեմ են, ինչը  տարածք հանձնողների կողմնակիցների թիվ է բերելու, սոցիոլոգն ասաց. «Դրա կարիքը չկա, քանի որ Բակո Սահակյանն այնպիսի կտրվածքով է հաղթել, նրա հաղթանակը կասկած չի հարուցում ու իմ պաշտպանության կարիքը չկա, կրկնապատիկ ձայն է հավաքել: Մենք ուղղակի հարցում ենք արել՝ Արցախի հարցի լուծման ինչ տարբերակ եք գտնում ՝ միանա՞ Հայաստանին, թե՞՝ ոչ, մնա՞ Ադրբեջանի կազմում, թե՞ տալ տարածքները…Նա պետք է իմանա, բնակչությունն ինչպես է մտածում, որ քարոզարշավը տանի այնպես, որ լինի Ղարաբաղի պետական հայացքներին համահունչ, եթե առաջ 1,5 տոկոսն էր ուզում միանալ Ադրբեջանին, հիմա՝ 0,6 տկոսը, ինչո՞ւ դա չնկատեց, նկատեց տարածք հանձնողների թվաքանակը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

VOICE041

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031