Հուլիսի 21-ին, Մարիամ Գևորգյանի նախկին ամուսին Դավիթ Զիրոյանին տեսել են Դավիթի նախկին կնոջ ` Մելինե Բայաթյանի հետ, Տավուշի մարզի Գոշ գյուղում գտնվող` Մխիթար Գոշ հյուրանոց ներս մտնելիս: Հիշեցնենք, որ Մելինեին դաժան վերաբերմունքի և բռնության են ենթարկել Դավիթը և իր մայրը` Հայկանուշ Միքայելյանը: Հայկանուշը այժմ ներգրավված է քրեական վարույթում որպես մեղադրյալ: Սակայն, նախաքննության ընթացքում Մելինեն ետ վերցրեց իր մի քանի մեղադրանքները և այժմ կան ասեկոսեներ այն մասին, որ Դավիթը որոշել է կրկին ամուսնանալ Մելինեի հետ դատից հետո:
Կանանց Աջակցման Կենտրոն