Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը հայաստանցի օլիմպիականներին

Հուլիս 24,2012 15:50

Հարգելի օլիմպիականներ, մարզիչներ, մասնագետներ:

Մեկնարկում են Լոնդոնի օլիմպիական խաղերը: Բազում մասնակիցների հետ մրցասպարեզներում նաեւ դուք պետք է ցույց տաք ձեր հմտությունները: Հուսով եմ, որ դուք կդրսեւորեք անկոտրում կամք, հաղթանակի ձգտում եւ աչքի կընկնեք բարձր արդյունքներով, քանզի ինքներդ եք գիտակցում հաջողության կարեւորությունը:

Սիրելի մարզիկներ, ձեր մրցելույթներին ուշադրությամբ կհետեւեն Հայաստանում եւ Սփյուռքում: Ուզում եմ հավատալ, որ հուսախաբ չեք անի, բարձր կպահեք Հայաստանի Զինանշանի, Օրհներգի եւ Դրոշի պատիվը: Դուք պետք է առաջնորդվեք օլիմպիական վեհ գաղափարներով, արդարացի խաղի սկզբունքներով, առանձնանաք օրինակելի վարքագծով եւ պահվածքով:

Նախորդ տարիների ընթացքում բազմիցս խոստացել եք, որ համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում հավուր պատշաճի եք ներկայանալու եւ ձեր արժանի տեղն եք նվաճելու օլիմպիական պատվանդանին: Կոչ եմ անում, արժանապատվորեն կատարեք ձեր առաքելությունը, գործի վերածեք ձեր խոստումները, որպեսզի զուր չանցնի մարզումներում թափած ձեր քրտինքը:

Միլիոնավոր հայեր հույսերով ու հավատով սպասում են ձեր հաղթանակներին:

Արդարացրեք սպասելիքները:

Հաջողություն եւ հաղթանակ եմ մաղթում ձեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031