Հուլիսի 24–ին, Լատվիայի Յուրմալա քաղաքում կմեկնարկի «Նոր ալիք-2012» միջազգային երաժշտական 11-րդ մրցույթը։ Մասնակից 14 երկրներից Հայաստանը ներկայացնելու է երիտասարդ կատարող, «Suren Arustamyan Blues Band»-ի վոկալիստ, կիթառահար Սուրեն Առուստամյանը: Նա ներկայանալու է 3 երգով՝ համաշխարհային հիթ, մեր երկրի հիթերից որևէ մեկը, երգի պրեմիերա: Երեք օր տևած մրցույթը եզրափակվելու է գալա համերգով, և հանձնվելու են մրցանակները։
Սուրեն Առուստամյանին այնտեղ կաջակցեն նաև հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը,Ավետ Բարսեղյանը, երգիչներ Անդրեն, Մհերը, երգչուհի Սոֆի Մխեյանը:
Սուրենը կիթառ նվագում է 14 տարեկանից և մինչ օրս նրանից անբաժան է։ Երիտասարդ կատարողը նախընտրում է բլյուզը և Յուրմալայում այդ ոճը ներկայացնող միակ մասնակիցն է։
«Նոր ալիքը» կսկսվի կանաչ ուղեգորգի վրա աստղերի ավանդական քայլերթով: Երեկոյան հյուրերին սպասում Է գալլա-համերգը, որտեղ որպես հատուկ հյուր Է հրավիրված Թոմ Ջոնսը:
Բացի բուն մրցույթից, փառատոնի մասնակիցներին եւ հյուրերին սպասում են լողափի ֆուտբոլի եւ թենիսի մրցաշարարեր, որոնց նաեւ կմասնակցեն պրոֆեսիոնալ մարզիկներ:
«Նոր ալիք»-ը կավարատվի հուլիսի 29-ին:
Մրցույթի նախընտրական փուլին Հայաստանից մասնակցել են Սուրեն Առուստամյանը, Լուսինե Աղաբեկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը և Մերի Մնջոյանը:
Արամ Արարատյան