Նելլի Գասպարյանը նախկինում էլ է բարեգործություն կատարել, օգնելով երկու հաշմանդամ երեխաների ընթացիկ ծախսերը հոգալ, նրանց ընտանիքներին դրամական օգնություն ցուցաբերելով: Ադամյան Նելլիին օգնելու համար սա առաջին միջոցառումն է, որ նախաձեռնել է: «Նրան անձամբ չեմ ճանաչում: Աղջկա հիվանդության մասին լրատվամիջոցներից եմ տեղեկացել: Կարծում եմ` նրան անձամբ ծանոթ լինելը այս դեպքում երկրորդական է, քանի որ նա հայ մարդ է, ում օգնություն է հարկավոր, իսկ մենք պետք է անենք ամեն հնարավոր բան դա իրականացնելու համար»: 22-ամյա Նելլիին տառապում է լեյկոզ հիվանդությամբ,իսկ դրա վերջնական բուժումը մեծ ծախսեր է պահանջում: Նա այժմ Մոսկվայում է բուժում ստանում: Նրան օգնելու համար տարատեսակ ցուցահանդեսներ են կազմակերպվել և կազմակերպվում: «Երևան լարային քառյակն է բարեգործական համերգ կազմակերպել, անհատական օգնություններ էլ են եղել: Նրա համակուրսեցիներն ու ընկերները դրամահավաք են իրականացրել»,-ասում է Նելլի Գասպարյանը: Ադամյան Նելլիի կյանքի փրկությանը նվիրված համերգը տեղի է ունենալու օգոստոսի 1-ին,ժամը14:00-ին` Արամ Խաչատրյանի անվան Տուն-թանգարանում: Նելլին համերգի գլխավոր նախաձեռնողն ու կազմակերպիչն է, վերջինս էլ մասնակցում է համերգային ծրագրին, լինելով Երևանի Կոմիտասի անավան պետական կոնսեվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողություն բաժնի մագիստրանտ: Համերգի մյուս մասնակիցը` ԵՊԿ ջութակահար,կոմպոզիտոր Դավիթ Պիվազյանը ևս զբաղվում է կազմակերպչական հարցերով: Որքանով տեղեկացված է Գասպարյան Նելլին, Ադամյան Նելլիի վերջնական բուժման համար հարկավոր է 3 միլիոն ռուբլուն համարժեք դրամ, որից 2-ը տարատեսակ միջոցներով ձեռք է բերվել. հիմա արդեն 1 միլիոն է անհրաժեշտ: Նելլին միշտ հավատացել եւ շարունակում է հավատալ, որ այս կյանքում մարդը բարձր կոչում ունի,եւ դա պետք է դրսևորվի նրա հիմնական առաքելություններից մեկով` իր նմանին օգնելով (այսինքն` մարդը մարդուն): «Հայությունը այսօր մի շարք խնդիրներ ունի, դա ժխտելը առնվազն հիմարություն կլիներ, բայց կարծում եմ `մեր ազգի բնավորության մեջ օգնություն ցուցաբերելը մեծ տեղ է զբաղեցնում. հայը ինչքան էլ վատ վիճակում լինի, եթե դրա կարիքը կա, իր վերջին դրամը կտա դիմացինին» ,-ընդգծում է Նելլին: Նա ցանկություն է հայտնում համախմբվել ինչ-որ հարցի շուրջ, չթողնել դանակը ոսկորին հասցնել.«Թույլ չտանք, որ մեր անտարբերությունը անդառնալի և ողբերգական երևույթների հանգեցնի»:
Քրիստինա Միրզոյան