«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը վստահեցրեց, որ իրենց կուսակցությունն առավել կոշտ դիրքորոշում է որդեգրել Արցախի հիմնախնդրի հարցում, որը երբեք չի կարող զուգորդվել տարածքները վերադարձնելու գաղափարի հետ:
Անդրադառնալով Արցախի նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Վիտալի Բալասանյանի օգնական Հայկ Խանումյանի ասածներին, թե «Քոքոբելյանն ինչո՞վ է ընդդիմադիր: Քոքոբելյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լրջագույն վտանգ են: Անցյալ խորհրդարանում «Ժառանգության» պատգամավորներից չկար մի պատգամավոր, որ տարածքային զիջումներին կողմ լիներ, ամենաարցախամետ կուսակցությունը «Ժառանգությունն» էր: Այսօր լուրջ խնդիր ունենք, որովհետեւ խորհրդարանում այդպիսի պատգամավորների թիվը նվազել է»՝ տիկին Սեդրակյանն ասաց.«Չեն տեսել շտաբի ներկայացուցիչներին, արդյոք կարելի՞ է նման պնդումից գալ հետեւության, որ «Ազատ դեմոկրատները» ոչ արցախամետ դիրք են գրավում պառլամենտում… նման պնդումները կարիք չկա անհիմն անել, մի պարզ պատճառով, արցախյան խնդիրը եւ արցախյան ցավը բոլորինս է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև