Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայրապետյանին դաշտից հանեցին, Սամվել Ալեքսանյանը հերթի է կանգնել»

Հուլիս 24,2012 15:04

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այն կարծիքին է, որ Հայաստանը մանր քայլերով դեպի ծպտյալ ժողովրդավարություն է գնում: «Գիտե՞ք, որն է ծպտյալ ժողովրդավարությունը, երբ որ փորձում ես կիսատ-պռատ ռեֆորմներով դաշտից հանել առավելագույնս վարկաբեկված անհատներին, Ռուբեն Հայրապետյանին, ինձ թվում է՝ Սամվել Ալեքսանյանն է հերթի, եթե ինքը լուռ չմնա, իսկ ինքը շատ իմաստնաբար լռում է: Վարդան Ղուկասյանը… բացարձակ վարկաբեկված մարդիկ են»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տիկին Սեդրակյանը: Ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ հարցրեց՝ ինչ որ բան գաղտնի՞ է կատարվում .«Ամեն ինչ հրապարակի վրա է, բնական գործընթացներ են… Պետք չէ ցանկացած գործընթացում մեղադրել այս կամ այն քաղաքական ուժի, իմ կարծիքով, այսօրվանից ավելի բացահայտ ու հրապարակային գործունեություն՝ թե ընդդիմության թե իշխանության դաշտում, չենք տեսել, ամեն ինչ հրապարակային է՝ բոլորիս ափի մեջ»: Տիկին Սեդրակյանն էլ հակադարձեց. «Գիտե՞ք՝ ինչ է կատարվում Հայաստանում, մարդիկ վերջնականապես ուզում են դուրս գրվել Հայաստանից, որ գնան բնակվեն այլ երկրներում, վախենում եմ, որ ժողովուրդ չմնա Հայաստանում: Անձնագրային սեղաններում նրանց դուրս չեն գրում, ձգում են մինչեւ առավելագույնը, այսինքն հիմա խնդիր կա գոնե թղթի վրա կասեցնել էմիգրացիոն բումը»:

Բանախոսներն անդրադարձան նաեւ ՏԻՄ ընտրություններին: Տիկին Եսայանի համար իրադարձությունները նորմալ բնականոն հունով են ընթանում.«Որեւէ արտառոց կամ անսպասելի իրադարձություններ չեն կատարվում, չեն կատարվի»: Գյումրիի քաղաքապետի փոփոխությունների առնչությամբ էլ խորհուրդ տվեց չշտապել ու քանի դեռ թեկնածուներ չեն առաջադրվել, չշտապել ենթադրություններ անելու՝ որին որ քաղաքական ուժն է սատարելու:

Տիկին Սեդրակյանն էլ ասաց, որ փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ բնականոն է ու օրենքի շրջանակներում. «Իշխանությունն այնքան երկար ժամանակ է եղել բաժանումների, պայմանավորվածությունների ու տարբեր տիպի գաղտնի գործարքների դաշտ, որ երբ փորձում են գաղտնի գործարքից իշխանությունը հանել ու դուրս բերել բնականոն ընտրական ոլորտ, միանգամից պայթում է հայկական գավառական օրենսդրական մթնոլորտի չընդունելու տարբերակը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031