Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Տեր-Պետրոսյանը խարիզման չի կորցրել, բայց հասարակությունը չի սիրում պարտված թեկնածուներին»

Հուլիս 24,2012 14:44

Այս օրերին «Ժառանգության» ներկայացուցիչների ու ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ բանավեճ է ընթանում՝ ո՞վ է ավելի խարիզմատիկ թեկնածու՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօր «Փաստարկ» ակումբում Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանից այդ առնչությամբ հետաքրքրվեց՝ Դուք է՞լ եք Արմեն Մարտիրոսյանի նման կարծում, որ 2008-ից հետո Տեր-Պետրոսյանը կորցրել է իր խարիզման եւ դաշտում ամենախարիզմատիկ թեկնածուն նախագահական ընտրությունների համար մնացել է Րաֆֆի Հովհաննիսյանը. պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Իրականության մեջ որեւէ մեկն իր խարիզման չի կորցրել կամ չի ավելացրել: Հայ հասարակությունը, ուզենք թե չուզենք, չի սիրում պարտված քաղաքական գործչի, կարող է զորակցել, բայց պարտվողին չի սիրում: Վերջին 20-ամյա զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակությունը ցանկացած քաղաքական գործչի մեկ ընտրափուլի ընթացքում ընդամենը մեկ անգամ է շանս տալիս: Չի եղել մի դեպք, որ մի քաղաքական գործիչը նույն ֆուրորով մասնակցի երկրորդ անգամ: Այս առումով կարող եմ համաձայնել Արմեն Մարտիրոսյանի ասածին՝ խոշոր հաշվով հաղթանակի չհասնելը խնդիր է դարձել Տեր-Պետրոսյանի համար: Հասարակությունը երկրորդ անգամ նրան չի դիտարկի՝ որպես ֆավորիտ: Վազգեն Մանուկյանը ֆավորիտ չէր 96-ից հետո, Ստեփան Դեմիրճյանը ֆավորիտ չէր: Հայաստանի հասարակությունը երկրորդ անգամ պարտված թեկնածուին երկրորդ շանս չի տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031