Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան. Համազգային կուսակցականացումից խայտառակ բան չկա

Հուլիս 24,2012 14:41

«Բոլորս նեղվում եւ անհանգստանում ենք հասարակական մթնոլորտի բթությունից եւ ճահճացումից, իսկ վերջին շրջանի հասարակական-քաղաքական ակտիվությունը կարծես արտիստիկ տարրեր է մտցնում մեր կյանք»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց թատերագետ Արա Խզմալյանը:

Բանախոսը խորհրդանշական համարեց այն իրադրությունը, երբ Մաշտոցի պուրակում հավաքված ակտիվիստները թուjլ չէին տալիս կրպակներ տեղադրել. «Ծննդատան կողքին քաղաքացիական մշակույթ էր ծնվում, ինչը դրական եմ գնահատում: Մտավախություն ունեմ այն մարդկանց առնչությամբ, ովքեր կարծում են, թե տեր են այս հասարակությանը եւ միջավայրին: Նրանք, ովքեր թքած ունեն երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա, կարծես խոպանում ապրելիս լինեն: Մինչդեռ մյուսներն իրենց եւ ընտանիքների ապագան կապում են այստեղի հետ»:

Արա Խզմալյանի խոսքով՝ անհրաժեշտ է հստակ ամրագրել, որ քաղաքացիական հասարակությունն  ընդդիմադիր կեցվածք ունի իշխանության հանդեպ՝ առանց քաղաքական նպատակների. «Ինձ չի ուրախացնում քաղաքացիական շարժումներում ընդդիմադիր դեմքերի  տեսնել: Ցավոք, պարզվում է, որ նախաձեռնողներն իրենք չեն: Նրանք միշտ հայտնվում են վերջում, երբ արդեն բարձրացած է լինում  բողոքի ալիքը, եւ փորձում շահել ինչ-որ քաղաքական միավորներ»:

Թատերագետը բացասական է վերաբերվում նաեւ համազգային կուսակցականացմանը. «Դրանից խայտառակ բան չկա: Դա վերջնականապես դիմազրկում է մեր միջավայրը, որովետեւ կուսակցությունից դուրս սեփական կարծիք ունեցող մարդիկ չեն մնում, եւ դառնում ենք գորշ կուսակցական զանգված: Ես չեմ հասկանում՝ այսքան երիտասարդ ինչո՞ւ է մտել կուսակցություններ: Չե՞ն կարող խնդիրները բարձրաձայնել առանց կուսակցությունների»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031